Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Սովորույթներ, որոնք հանգեցնում են աղքատության. galatv.am

Սովորույթներ, որոնք հանգեցնում են աղքատության. galatv.am

Լինել աղքատ ոչ-ոք չի ցանկանում: Կան բազմաթիվ եղանակներ՝ դրանից խուսափելու համար: Բայց, ամեն դեպքում, անհրաժեշտ է սկսել մեզանից, ազատվել այն սովորություններից, որոնք մարդուն տանում են դեպի աղքատություն:

 

Կարեկցել ինքդ քեզ  

 

Այն մարդիկ, ովքեր մատնվում են աղքատության, մշտապես իրենք իրենց կարեկցում են: Նրանք կարծում են, որ հենց ճակատագիրն է իրենց զրկել հարստությունից: Ոմանք ափսոսում են, որ կին են ծնվել, իբր, թե տղամարդն ի սկզբանե ավելի մեծ հավանականություն ունի՝ հաջողության հասնելու: Մյուսները դժգոհում են իրենց ավելորդ քաշից` կարծելով, որ հաջողությունը ժպտում է միայն նիհարներին: Կան մարդիկ, ովքեր իրենց անհաջողությունները բարդում են իրենց ազգության, մաշկի գույնի կամ հավատի վրա եւ այլն: Իսկ ինչպես են վերաբերվում ուրիշներն այն մարդկանց, ովքեր մշտապես կենտրոնանում են իրենց կյանքի ամենաաննշան փաստերի վրա... Ինքդ քո անձին խղճալը ծանր խարիսխ է, որը թույլ չի տալիս զարգանալ ու հանգեցնում է աղքատության:

 

Լինել ագահ  

 

Առաջին հայացքից տնտեսելը, որը սահմանակից է ագահությանը, լավագույն միջոցն է աղքատությունից դուրս գալու համար: Բայց ամեն ինչում տնտեսելու ցանկությունն իմաստուն նշան չէ, այլ այն բանի վկայությունն է, որ ձեզ մոտ առկա է ծախսերի եւ եկամուտների հստակ անհամապատասխանություն: Որպես այս խնդրի լուծում է ընտրվում ամենապարզ եւ առավել սխալ տարբերակը: Եթե մարդը ծրագրավորված է հարստության, ապա նա պատրաստ կլինի վճարել ապրանքների, ծառայությունների իրական գինը: Ըստ այդմ` նույնն էլ ակնկալելով, կստանա մյուսներից:

 

Զբաղվել ոչ սիրելի աշխատանքով  

 

Որքան բացասական զգացմունքներ ենք տածում առօրյա աշխատանքում: Սա հանգեցնում է ձախողման եւ աղքատության: Հաջողության գաղտնիքը շատ պարզ է, պետք է զբաղվել նրանով, ինչը կտա իրական բավարարվածություն: Միայն այդ ժամանակ կարելի է խոսել հաջողության մասին: Սիրված աշխատանքը խթան է՝ աճելու եւ ստեղծագործելու համար:

 

Հաջողությունը գնահատել փողերով  

 

Աղքատ մարդկանց մոտ կարծրատիպ է ձեւավորվում, որ երջանկությունը հնարավոր է որոշակի սահմանված դրամական միջոցներով: Գործնականում ստացվում է այնպես, որ միայն փողով երջանկությունը չի գալիս: Հաջողակ մարդու համար իր դիրքի գնահատականը շատ ավելի կարեւոր է, քան թղթադրամները: Իսկ թե ի՞նչն է, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր համար:

 

Ծախսել ավելին, քան դուք կարող եք թույլ տալ ձեզ  

 

Այսօր կան բազմաթիվ հնարավորություններ` ծախսել ավելին, քան ունեք կանխիկ: Դրա համար մտածվել են վարկային քարտեր, անգամ բանկային աշխատակիցները կօգնեն պարտքով գումար վերցնել: Սակայն պարտքի թակարդն ընկնելը հղի է ինչ-որ բանով: Հաջողակ լինելու համար պետք է հասկանալ` բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ վարկի եւ մեքենայի կամ քաղաքից դուրս տան վարկի տեսքով ծանր բեռի տարբերությունը:

 

Ակնթարթային շահույթ ստանալ  

 

Միայն աղքատ մարդիկ են ցանկանում ընդունել ամեն ինչ առավելագույնս ու միանգամից: Նրանց համար դժվար է հասկանալ, որ նույնիսկ ցածր աշխատավարձով, բայց ծանրակշիռ աշխատանքով մի քանի տարի հետո կարելի է շատ ավելին վաստակել, քան թե կասկածելի ընկերությունում` մեկ օրում: Իսկ երկարաժամկետ հեռանկարից ի՞նչն է ավելի կարեւոր:

 

Բողոքել  

 

Շրջապատում ամեն ինչ խոչընդոտում է կայացման համար, ինչպես օրինակ՝ կաշառակերությունը, գռեհկությունը, հանցագործությունը, խտրականությունը: Նման պայմաններում նորմալ մարդն ինչպե՞ս առաջ գնա: Պոտենցիալ անհաջողակը կհամաձայնի սրա հետ: Պետք է յուրահատուկ հնարավորություններ գտնել` շրջակա միջավայրի չարիքների դեմ պայքարելու համար, հաղթանակած դուրս գալ ցանկացած իրավիճակից, նույնիսկ՝ սկզբում ոչ ձեռնտու:

 

Համեմատել ինքդ քեզ ուրիշների հետ  

 

Անհաջողակներն անընդհատ համեմատում են իրենց ուրիշների հետ: Ինչ-որ մեկն ավելի լավ է սովորում, մեկ ուրիշը գնել է նոր մեքենա, իսկ երրորդն ավելի շատ երկրպագու ունի: Արդյունքում, մարդիկ կենտրոնանում են ավելորդ ու ոչ պիտանի պայքարի վրա, որը պետք չէ ոչ մեկին, ու թույլ են տալիս արտաքին աշխարհին՝ գրավել ներքինը:

 

Զատել քեզ քո ընտանիքից  

 

Դասական շատ անհաջողակներ հեռանում են իրենց ընտանիքներից: Պատճառները կարող են լինել շատ տարբեր: Մարդիկ չեն հասկանում, որ ընտանիքը ներքին աջակցության կարեւոր աղբյուրն է: Հենց այստեղ կարելի է զորանալ, երբ հաջողության համար ճակատամարտում գործադրել եք վերջին ջանքերը, ու թիկունքում էլ ոչինչ չի մնացել: Հարազատների սերը թույլ կտա բարձրանալ, վերականգնել հույսը:

 

Ընտանիքը մեծ ուժ է, ուղղակի չարժե զրկել քեզ այն հասկանալու հնարավորությունից:

Հեղինակ. Տիգրան Գասաբյան
Սկզբնաղբյուր. galatv.am
Լուսանկարը. hint4.me
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ